Գործարար պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի հաստատել եւ չի հերքել Մաքսային ծառայության պետի պաշտոնում իր նշանակման մասին լուրը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը խորհուրդ է տվել այդ հարցի ճշտման համար դիմել տեղեկությունը տարածող աղբյուրներին: «Որտեղից տարածում են, այտեղից էլ ճշտեք»,- ասել է Հայրապետյանը:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե երկրի ղեկավարությունը մտադիր է կիսել Հարկային եւ Մաքսային ծառայությունները, որոնք այսօր ընդգրկված են մեկ կառույցի կազմում եւ Մաքսայինի ղեկավար նշանակել Ռուբեն Հայրապետյանին: Հարկային ծառայության ղեկավարը կլինի Գագիկ Խաչատրյանը:




























