Իտալիայի Միլան քաղաքում անցկացվող բռնցքամարտի առաջնությունում պարտություն է կրել առաջին հայ բռնցքամարտիկը:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ առաջին իսկ փուլից պայքարը թողեց 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: Մաթեւոսյանը ալբանացի Ջետմիր Կուչիի հետ պայքարում ֆավորիտ էր համարվում, սակայն պարտվեց 4:10 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությանը մասնակցում է 9 մարզիկներով: