Նոյեմբերի 3-ի երեկոյան կասկածելի փաթեթ են հայտնաբերել Շոտլանդիայի ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Գլազգոյի օդանավակայանի անվտանգության գոտուց, որտեղ ուղեւորներին ստուգում են օդանավ բարձրանալուց առաջ։
Կասկածելի փաթեթը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ գոտում գտնվող մարդկանց տարհանել են։ Դեպքի վայր է ժամանել ականազերծողների խումբը։ Ոստիկանությունը ստուգել է փաթեթի պարունակությունը եւ, ըստ իշխանությունների, այն իրենից վտանգ չի ներկայացնում։



























