Ստամբուլում հունվարի 25–ի առավոտյան ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Էմին Ադըյամանը։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ի փոխանցմամբ՝ Իգդիրից ընտրված HDP–ի պատգամավոր Էմին Ադըյամանն իր ձերբակալության մասին գրել է Twitter–ի իր էջում։ «Ոստիկաններն ինձ ձերբակալել ու տանում են դատարան»,–գրել է քուրդ պատգամավորը։



























