Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով 5 մարդ տուժել է: Ինչպես հայտնում են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, նոյեմբերի 3-ին, Երեւանի ժամանակով ժամը 19-ի սահմաններում Մոսկվայի «Իքս Օ» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ակումբում իր ծննդյան տոնն է նշելիս եղել «Հավանա» ջազային խմբի անդամներից մեկը: Նախնական տվյալներով, գիշերային ակումբի մուտքի մոտ հավաքված «ԻՔՍ Օ»-ի երկրպագուների վրա են հարձակվել անհայտ անձինք` զինված ամրաններով եւ գազային ատրճանակներով:

«Բախման արդյունքում 5 հոգի ստացել են վնասվածքներ, ներկայումս բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում»,-հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Նրա հաղոդմամբ, դեռեւս չի հաջողվել ձերբակալել հարձակվողներին: