Կառավարությունն այսօր` նոյեմբերի 4-ին հաստատեց իր պահուստային ֆոնդից ոստիկանությանը 5,1 մլն դրամ (մոտ 14 հազար դոլար) հատկացնելու մասին որոշումը՝ Նուբարաշենի թունաքիմիկատների պահպանությունն իրականացնելու նպատակով։

Պահակային ծառայությունը պետք է կազմակերպվի 4 հերթափոխով: Պահակախմբում ընդգրկվող 1 սպայի պահպանման համար ամսական անհրաժեշտ է 166.2 հազար դրամ (460 դոլար), 1 շարքայինի համար` 125.5 հազար դրամ (350 դոլար)։ Պահակախումբը կազմված կլինի 1 սպայից եւ 2 շարքայինից։

Պահակային ծառայության իրականացման համար տեղադրվելու է շարժական վագոն- տնակը։ Այդ ծախսը հոգալու է  ՀՀ բնապահպանության նախարարությունը։