Ուկրաինական խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում Վիկտոր Պշոնկայի նշանակմանը:
Ինչպես հայտնում է ուկրաինական «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը, Պշոնկայի թեկնածությանը կողմ են քվեարկել 421 պատգամավորներից 292-ը։
Ինչպես գրում է «Նովիյ ռեգիոն»-ը, Պշոնկան, ով զբաղեցնում էր նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյի տեղակալի պաշտոնը, համարվում է Ուկրաինայի ամենահարուստ մարդու՝ Ռինաթ Ահմետովի թիմակիցը։




























