Ադրբեջանի գլխավոր դատախազությունը զարմանալի օպերատիվությամբ արձագանքել է haqqin.az կայքում հայտնված հրապարակմանը, թե իրանցի հետախույզը Բաքվում հանդիպել է Իլքար Մամեդովին եւ նրան գումար է փոխանցել «Ռեալ» շարժման համար։

«Գլխավոր դատախազությունը լուրջ հետաքննություն է սկսել այդ կապակցությամբ»,– ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է contact.az–ը։

«Նշենք, որ վերոնշյալ հոդվածում Ֆաթուլլաեւը պնդում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղարը հանդիպել է «Ռեալի»  ղեկավարության հետ, եւ այդ հանդիպման ժամանակ «գաղտնի համաձայնագիր» է կնքվել, եւ դիվանագետը գումար է փոխանցել շարժմանը։

Մեկնաբանելով այս մեղադրանքները՝ «Ռեալ»–ի գործադիր տնօրեն Նաթիգ Ջաֆարլին հայտնել է, որ այդ մեղադրանքներն անհեթեթ են։