Ղազախստանի մուսուլմանների միությունը եւ Կենտրոնական Ասիայում Մարդու իրավունքների մուսուլմանական կոմիտեն հանձնարարական էին հրապարակել, թե ինչ արագությամբ է թույլատրվում սեքսով զբաղվել, եւ սեռական օրգանները որպես ինչ չի  կարելի օգտագործել։

«Սեքսի ժամանակ շարժման արագությունը չպետք է գերազանցի 3 մ/վրկ–ը, եթե ամուսինները բնակելի տարածքում են։ Դրանից դուրս արագությունը կարող է հասնել 5 մ/վրկի»,– ասել էին Ղազախստանի մուսուլմանների միությունից։

Life կայքի հարցմանն ի պատասխան՝ Իսլամական միջազգային առաքելության նախագահ Շաֆիգ Պշիխաչեւն իր  կասկածներ է հայտնել նման հանձնարարականի իսկության կապակցությամբ։

«Առհասարակ իսլամում այդ կապակցությամբ սահմանափակումներ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ երեխայի ծննդյան ժամանակ առողջական խնդիրներ են առաջանում կամ մոր կյանքին սպառնալիք։ Եթե կա ընդհանուր դրույթ՝ ըստ իսլամի, ապա դժվար թե ինչ–որ տարածաշրջանային կրոնական կազմակերպություն իր վրա նման ինքնագործունեություն վերցնի»,– ասել է Պշիխաչեւը։

Կայքը գրում է, որ իրականում Ղազախստանի մուսուլմանների միությունը եւ Կենտրոնական Ասիայում Մարդու իրավունքների մուսուլմանական կոմիտեն ֆեյք կազմակերպություններ են, որոնք լրատվամիջոցներում ծաղրական նախաձեռնություններով ծանակում  են կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Մի քանի ամիս առաջ, օրինակ, նրանք առաջարկել էին Ղազախստանում սեքսի հարկ սահմանել, ինչպես նեւ ստեղծել սեքսի նախարարություն հանրային լիբիդոն կառավարելու համար։