Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ հավաքվել են շուրջ 2 հազար ձեռնարկատերեր, ովքեր բողոքում են Հարկային նոր օրենսգրքի դեմ:
Ցուցարարները պահել են «Գերագույն Ռադան դեմ է ժողովրդին՝ ո՞վ կշահի», «Ուկրաինացիները կողմ են խելացի հարկերին», «Հարկային օրենսգիրքը դրախտ է օլիգարխների համար» եւ այլ մակագրություններով ցուցապաստառներ: Ցուցարարները Ռադայի շուրջբոլորը թաղման պսակներ են տեղադրել, իսկ իրենք կանգնել են եւ սկսել հարվածել դույլերին:
Գործադուլի մասնակիցները նաեւ զուգարանի թղթեր են նետել խորհրդարանի շենքի ուղղությամբ եւ բղավել. «Ո՛չ հարկային օրենսգրքին»:
Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել է Ուկրաինայի տարբեր շրջաններից եկած շուրջ 10 հազար մարդ, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:



























