Թուրքիայում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության 2 պատգամավորներ են ձերբակալվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ձերբակալվել է HDP-ի պատգամավոր ու կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը, իսկ Դիարբեքիրում HDP-ի քուրդ կին պատգամավոր Մերալ Դանըշը։

Ձերբակալված երկու պատգամավորներն էլ մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու եւ ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու մեջ։