Թուրքիայի վիճակագրական վարչությունը ներկայացրել է 2016-ին Թուրքիայի բնակչության թիվը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բնակչությունը 2016-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1մլն 74 հազարով՝ կազմելով 79 մլն 815 հազար։
Նշվում է, որ տղամարդիկ կազմում են 40 մլն 43 հազար, իսկ կանայք՝ 39 մլն 771 հազար։
Ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքները հետեւյալ տեսքն ունեն՝ Ստամբուլ՝ 15 մլն, Անկարա՝ 5 մլն, Իզմիր՝ 4 մլն, Բուրսա՝ 3 մլն եւ Անթալիա ՝2 մլն 300 հազար։



























