ՄԵծ Բրիտանիայում թալանչիները մետաղյա ձողով հարվածել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին` 57-ամյա միլիարդատեր Ջոն Քոդվելին:
Sky News-ի հաղորդմամբ, անհայտ անձինք ներթափանցել են Ստաֆորդշիր կոմսությունում գտնվող նրա 50 սենյակ ունեցող առանձնատունը, ծեծել տիրոջը, գողացել գումար, թանկարժեք զարդեր ու անհետացել:
Նրանք եղել են դիմակավորված, սակայն ոստիկանությանն, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս գալ կասկածյալներից մեկի հետքի վրա: Ձերբակալվել է 48-ամյա մի տղամարդ: Ներկայումս նա հարցաքննվում է ոստիկանությունում:




























