Թերթը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը, ով մեղադրվում է ժամկետային զինծառայող 18-ամյա Էրիկ Գրիգորյանին քնած մնալու պատճառով դաժանաբար ծեծելու մեջ: Զինծառայողը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով եւ քթի կոտրվածքով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:

Թերթը նշում է նաեւ, որ շուտով դատարան է մտնելու հայտնի Youtube-յան հերոս, «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր Սասուն Գալստյանի գործը: Վերջինս արդեն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանազանցություն: