Նոյեմբերի 4-ին ժամը 14.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհով (Օհանավան գյուղի մերձակայքում) ընթացող ավտոբուսում:  

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել`15.35-ին:

Ամբողջությամբ այրվել է Կ. Մեծերիցյանին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 10 ԼՕ 407 պետհամարանիշի ավտոբուսը: