Նոյեմբերի 1-4-ին Ժնեւում, ԵՀԽ կենտրոնական գրեսանյակում, տեղի է ունեցել «Քրիստոնյաներն ու իսլամականները համընդհանուր ապագայի համար» թեմայով գումարված միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը որոշել է ստեղծել հոգեւոր առաջնորդների հատուկ խումբ, որը արագ կարձագանքի կոնֆլիկտային իրավիճակներին:
Կոնֆերանսի մասնակիցները` աշխարհի տարբեր երկրների 65 ներկայացուցիչներ, հանդես են եկել նաեւ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հաճախ կոնֆլիկտներ ստեղծելիս կրոնին են հղում կատարում, նույնիսկ երբ դրանց իսկական պատճառներն այլ են, ինչպիսիք են միջոցների անարդար բաշխումը, ճնշումները, բռնարարքներն ու անարդարությունները»:
Համագումարին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Գարեգին Բ Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Վիգեն արք. Այքազյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից` Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը:





























