Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Ադրբեջանում դատապարտված երիկտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի բողոքները:
Բողոքը կապված է նախնական կալանքի ժամանակ նրանց խոշտանգելու եւ անհիմն կալանավորելու հետ: Դատարանում նրանց շահերը ներկայացնում են փաստաբաններ Էլչին Սադիգովը եւ Զիբեյդա Սադիգովան:
Turan-ի հաղորդմամբ՝ Էլչին Սադիգովի բողոքում ներկայացված են ակտիվիստների իրավունքների խախտման հարցերը, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելք), 6-րդ (ազատության եւ անձի անձեռնմխելիության իրավունք), 10-րդ (արտահայտվելու ազատություն) եւ 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների օգտագործման սահմանները) հոդվածներով:
Փաստաբանները լրացուցիչ դիմումով ՄԻԵԴ-ին խնդրել են որոշում ընդունել բողոքները քննել առաջնայնության կարգով՝ դատարանի Կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն: Հաշվի առնելով, որ 36-րդ հոդվածը թույլ է տալիս բողոքների քննությանը երրորդ կողմի մասնակցությունը, փաստաբանները միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ են արել ՄԻԵԴ-ին դիմել Մամեդովի եւ Իբրահիմովի բողոքների քննությանը ներգրավվելու պխնդրանքով:
NİDA շարժման ակտիվիստները ձերբակալվել են Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսներ նկարելուց հետո հաջորդ օրը: Սակայն նրանց մեղադրել են խոշոր չափով ապօրինի թնրանյութերի վաճառքի մեջ եւ դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալ են ճանաչել:




























