Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ  ոչ մի հեղափոխական բան տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարել է Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների Ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը: Նրա խոսքով, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման մասին համաձայնագրի ստորագրումը կոնկրետ նշանակություն ունի. այն ցուցադրում է այն փաստը, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում շարունակում է շատ բարձր մնալ:

«Միաժամանակ, Մոսկվան շահագրգռված է, որպեսզի միանման ջերմ հարաբերություններ ունենա ե՜ւ Հայաստանի, ե՜ւ Ադրբեջանի հետ: Եվ այստեղ, նա հանդես է գալիս որպես հին հակամարտությունների մեղմման կողմնակից: Այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ մեկ ամսից կողմերը կարող են համաձայնեցնել ԼՂ հակամատրության հիմնարար սկզբունքները, դրա ավելորդ վկայությունն է: Ճիշտ է, մինչեւ հիմա պարզ չէ, թե կողմերին, իսկապե՞ս,  կհաջողվի որեւէ համաձայնության գալ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱԳՀ գագաթածողովին»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է Vesti.az-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո, հայրենադարձվել է ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի աճյունը, ով մահացել էր  2010 թվականի հոկտեմբերին Բաքվում, Ադրբեջան։ Նույն օրը ԿԽՄԿ-ն հայրենադարձել է նաեւ Հայաստանում ներկալված Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւին: Գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքներն իրար կապող ճանապարհին: