«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որով շնորհավորում է Արցախյան հերոսամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձը: Հայտարարության մեջ ասվում է.
«Նոյեմբերի 7–ին լրանում է «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ, հանիրավի անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ծննդյան 53-րդ տարեդարձը։
Սասուն Միքայելյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է։
Քաղաքացիական այն կեցվածքը, որն ունի Սասուն Միքայելյանը օրինակ է շատերիս եւ ապագա սերունդների համար։
Սարեցու շիտակությամբ, պարզությամբ, կեղծիքի, անարդարության նկատմամբ անհանդուրժող եւ մարտնչող կեցվածքով նա կանգնած է հայ ժողովրդի այն զավակների կողքին, որոնց պայքարի շնորհիվ է կերտվելու նաեւ մեր բոլորիս երազած հայրենիքը՝ Հայաստան երկիր դրախտավայրը։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, Շարժման համակիրները շնորհավորում են Սասուն Միքայելյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, համբերություն, անկոտրում կամք, ուժ եւ կորով»։




























