Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանել է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվող 13 մարդու ձերբակալության տեղեկությունը։
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ֆարս» է անվանել Վրաստանում ենթադրյալ լրտեսների ձերբակալության փաստը։
«Ինտերֆաքսի»՝ Ռուսաստանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրն իր հերթին հայտարարել է, որ ռուսական կողմը զարմացած է այդ նորությամբ եւ վրացական իշխանությունների գործողությունները սադրանք համարել։
«Վրաստանում ձերբակալված մարդիկ ոչ մի առնչություն չունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ուժային կառույցի աղբյուրը։
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանում նոյեմբերի 5-ին հրապարակել է 13 անձանց անուններ եւ գործունեության ոլորտներ, ովքեր ձերբակալվել են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Նրանցից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ երկու հայ, մնացածները՝ վրացիներ։





























