«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատրաստվում է «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ ձեւավորված դաշինքում տեղավորել նաեւ եղբորը՝ Վաչիկ Քոքոբելյանին, որը ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի Տավուշի մարզից:

Ըստ էության, խորհրդարանում, կարծես, նոր սինդրոմ է սկսվում. եթե նախկինում հայրերը փորձում էին իրենց որդիներին պատգամավորական մանդատ ժառանգել, ապա այժմ խոսքն ախպերական մանդատների մասին է:

Ընդ որում՝ այս հարցում Խ. Քոքոբելյանն առաջինը չէ, ԵԼՔ դաշինքում էլ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է պատգամավոր դառնալու հող նախապատրաստում վանաձորի քաղաքապետ չդարձած եղբոր՝ Քրիստ մարուքյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում