Իսրայելի խորհրդարանը վիճելի օրենք է ընդունել, որն օրինականացնում է մոտ 4 հազար տուն, որոնք ապօրինի կառուցվել են օկուպացված Արեւմտյան ափի բնակավայրերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրինագիծն ընդունվել է 60 կողմ, 52 դեմ ձայներով:
Պատգամավորների աջակցած փաստաթղթում նշված է, որ նախապես հողերը տնօրինած պաղեստինցիներին կտրվի դրամական փոխհատուցում կամ այլ հողամաս:
Երկուշաբթի ընդունված օրենքն արժանացել է հանրության ոչ միանշանակ գնահատականին եւ հավանաբար կվիճարկվի դատարանում:
Իսրայելի գլխավոր դատախազը օրինագծը հակասահմանադրական է անվանել եւ հայտարարել է, որ Գերագույն դատարանում այն չի պաշտպանի:
Պաղեստինցիներն արդեն հանդես են եկել օրենքի դատապարտությամբ:
Բնակավայրերն ապօրինի են համարվում միջազգային իրավունքի նորմերի համաձայն, չնայած Իսրայելը դա վիճարկում է:


























