Պակիստանում ոստիկանության բաժանմունքի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով առնվազն 2 ոստիկան վիրավորվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dawn-ը:
Հարձակումն իրականացվել է երկրի հյուսիս-արեւմտյան Բանու շրջանում: Անհայտ անձն ականապատ ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության բաժանմունքի դարպասներին: Անցակետում գտնվող 2 ոստիկանները վիրավորվել են, ահաբեկիչը՝ մահացել:
Առայժմ Պակիստանում գործող ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:


























