Սեպտեմբերի 4-ի առավոտյան Մոսկվայի «Շերեմետեւո-2» օդանավակայանի աշխատանքում տեղի է ունեցել լուրջ խափանում։ NEWSru.com-ի տվյալների համաձայն, անորոշ ժամանակով հետաձգվել են ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային չվերթները։ Առանց պատճառները բացատրելու ուղեւորներին հայտարարում են, որ ինքնաթիռների թռիչքները հետաձգվում են։ Խնդիրներ են ծագել ուղեւորների անձնագրային ստուգումների ժամանակ։ «Ինտերֆաքս» գործակալության տվյալներով, իրավիճակը ուղեւորների տերմինալում շիկանում է. մարդիկ բացատրություններ են պահանջում օդանավակայանի աշխատակիցներից, թե ինչո՞ւ են հետաձգվում չվերթները, սրանք էլ պատճառաբանում են, որ չի բավականացնում ուղեւորներին սպասարկող անձնակազմը։ Օդանավակայանի ղեկավարությունը չի մեկնաբանում իրավիճակը։