29-ամյա սուպերմոդել Նատալիա Վոդյանովան «Տարվա կին Harpers Bazaar» ամենամյա մրցանակաբաշխությանը հայտնվել է մեծ ճեղքով երեկոյան զգեստով:
Տեսախցիկները ֆիքսել են Վոդյանովայի չսափրած ոտքերն այն ժամանակ, երբ նա մեքենա էր նստում:
Նա, դույզն ինչ չնեղվելով իր բացթողումից, ամբողջ երեկոյի ընթացքում պարել է իր ամուսնու` Ջասթին Փորթմանի հետ, գրում է LifeShowBiz.ru-ն:
Մոդելն այդ երեկոյին արժանացել է «Տարվա ոգեշնչում» մրցանակին` Ռուսաստանում եւ Բելառուսում մանկական հրապարակներ կառուցելու համար գումարներ հատկացնելու համար:
Նատալիայի շրջապատում նշում են, որ նա գնալով ավելի քիչ է հետեւում իրեն:






























