Եգիպտոսի իշխանությունները մտադիր են վերանայել զբոսաշրջության ոլորտում ներգրավված բոլոր կառույցների օրենսդրական բազան՝ այն համապատասխանեցնելով միջազգային զբոսաշրջային ստանդարտներին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:
Նրա մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել է, մասնավորապես, «Եգիպտոս մուտքի էլեկտրոնային վիզաների ներդրման մեխանիզմների հարցը», նաեւ առաջարկվել է ուսումնասիրել բաց երկնքի քաղաքականությանը Եգիպտոսի միանալու հնարավորությունը՝ նպատակ ունենալով «խթանել երկիր մասնաոր ավիաընկերությունների թռիչքները»:
Բացի այդ, առաջարկվել է հատուկ ուշադրություն դարձնել կրոնական եւ բժշկական տուրիզմի տարածմանը:




























