Պերուի դատախազությունը դատարան հարցում է ուղարկել նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին կալանավորելու մասին, ում կասկածում են բրազիլական հայտնի սկանդալային Odebrecht ընկերությունից կաշառք վերցնելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատախազությունից հայտնել են, որ խոսքը Տոլեդոյի նախնական կալանքի մասին է՝ 18 ամիս ժամկետով:

Տոլեդոն Պերուի նախագահն է եղել 2001–2006 թվականներին: Քննության տվյալներով՝ նա իր գործունեությամբ կարող էր նպաստած լինել թենդերային կանոններում փոփոխություններ մտցնող օրենքի ընդունմանը, որ հատկապես Odebrecht-ը ստանա կես մլրդ դոլարի մի շարք պայմանագրեր: Նրա ստացած կաշառքի ընդհանուր գումարը 20 մլն դոլար է գնահատվում: