Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը կարող էր 2014 թվականին շուրջ 1 մլն դոլար ստանալ բրազիլական Odebrecht ընկերությունից՝ այդ միջոցները նախագահական արշավի ընթացքում օգտագործելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
4.6 մլրդ դոլարի մի մասը, որը ենթադրաբար Odebrecht-ը վճարել է Կոլումբիական լիբերալ կուսակցության նախկին սենատոր Ոտտո Բուլեին, կարող էր ուղղված լինել Սանտոսի վերընտրվելուն: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեզը:
«Պարզվել է, որ 2014 թվականին այդ գումարից Օտտո Բուլեն երկու անգամ փոխանցում է կատարել Կոլումբիա, որոնք վերջնական արդյունքում ստացել է նախընտրական արշավի ղեկավարությունը»,- ասել է գլխավոր դատախազը:
Սանտոսի նախընտրական արշավի ղեկավարը հերքել է այս մեղադրանքները: Odebrecht-ում առայժմ չեն մեկնաբանել դատախազի հայտարարությունը:




























