Երկրի անկախության կողմնակից շոտլանդացիների թիվն աստիճանաբար աճում է։ Այս մասին են վկայում հարցումների արդյունքները, փոխանցում է The Herald Scotland–ը։
BMG հետազոտական խմբի հարցումների համաձայն՝ անկախության կողմնակիցների թիվը 49 տոկոս է, դեմ է 51 տոկոսը։ Նման արդյունքներ են ստացվել այն բանից հետո, երբ հետազոտողները հանել են այն մարդկանց պատասխանները, որոնք նշել են, որ դժվարանում են պատասխանել։
Մեկ ամիս առաջ նման հարցման արդյունքները վկայում էին, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու կողմնակից է հարցվածների 45.5 տոկոսը, դեմ է 54.5 տոկոսը։




























