Չինացին վաճառել է սիրուհուց ունեցած որդուն, որպեսզի վճարի օրինական կնոջ պարտքերը, գրում է Sina պորտալը։
Չեն ազգանունով 34–ամյա տղամարդը 2014 թվականին օրինական ամուսնությունից որդի է ունեցել։ Պորտալը նշում է, որ ընտանիքը հաջող բիզնես է ունեցել։
Հետագայում Չենը Ցզյանսի գավառից իր համար սիրուհի էր գտել, որը 2014 թվականին նրան ևս մեկ որդի էր պարգևել: Այնուհետև Չենը խնդիրների պատճառով ստիպված էր եղել փակել իր խանութների մեծ մասը, և ընտանիքը թաղվել էր պարտքերի մեջ: Ծայրահեղ ֆինանսական խնդիրների պատճառով նա ցանկանում էր սիրուհուց ծնված որդուն հանձնել որդեգիր ընտանիքին , քանի որ չէր կարողանում հոգալ նրա մասին, սակայն սիրուհին հրաժարվել էր: 2016 թվականի հոկտեմբերին պարտքերը վերադարձնելու բազմաթիվ խնդրանքներից հետո նրա օրինական կինը ինքնասպանության փորձ էր կատարել: Չենը այդ ժամանակ սիրուհուց ծնված որդուն համացանցի միջոցով վաճառել էր 6,5 հազար դոլարով:
Գումարից 3,4 հազար դոլարը նա տվել էր կնոջը, որպեսզի որպեսզի մարի պարտքերը, իսկ մնացած մասը պահեց իրեն: Հետագայում ոստիկանությունը վաճառված երեխային վերադարձրել էր մորը ,իսկ Չենը երեխային վաճառելու մեղադրանքով կանգնել էր դատարանի առջև:
Նա հայտնել էր, որ օրինական կնոջից ունեցած որդուն ավելի շատ է սիրում, քան արտամուսնական:
Երբ դատավորը նիստի ժամանակ հարցրել էր նրան, թե ինչ կարող է նա ասել ոստիկանության կողմից որդուն մորը վերադարձնելու մասին, Չենը ասել էր ,որ հիմա երբ երեխան վերադարձել է նա հույս ունի որ որդին կապրի լավ պայմաններում:
Պորտալը չի հայտնում, արդյոք Չենը դատապարտվել է ազատազրկման, թե ոչ:




























