ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափվել է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի առաջին երկու շաբաթվա աշխատանքի արդյունքներից եւ նրան գործընկեր է փնտրում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին:
Նշվում է, որ Սփայսերը միանգամից երկու աշխատանք էր կատարում՝ մամուլի քարտուղարի եւ հաղորդակցության տնօրենի, չնայած ավանդաբար Սպիտակ տանն այս պաշտոնները տարբեր մարդիկ են զբաղեցրել:
Քանի որ Սփայսերին չի հաջողվել աշխատանքի առաջին օրերին լեզու գտնել բոլոր լրագրողների հետ, ապա ԱՄՆ վարչակազմը պատրաստ է հաղորդակցությունների տնօրենի պաշտոնում նրա համար գործընկեր գտնել: Այդուհանդերձ, աղբյուրի պնդմամբ, Թրամփը շարունակում է իր մամուլի քարտուղարին «100 տոկոսով» աջակցել:




























