Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Զրույցի ընթացքում նրանք նշել են երկու երկրների սերտ եւ երկարատեւ հարաբերությունների մասին, հաստատել են իրենց հավատարմությունը «ցանկացած ձեւի» ահաբեկչության դեմ պայքարին:
Թրամփը Թուրքիան կրկին ռազմավարական գործընկեր է անվանել եւ ՆԱՏՕ-ի դաշնակից: ԱՄՆ նախագահը ողջունել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Անկարայի ավանդը:




























