Ադրբեջանում շարունակում են ընդդիմադիրներին կալանավորել: Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Հեզալ Բայրամլին Turan-ին հայտնել է, որ կուսակցության Շեքինի բաժանմունքի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սամիր Հասանովը տեղի դատարանի որոշմամբ վարչական կարգով կալանավորվել է 23 օրով:
Նրա խոսքով՝ Հասանովը ձերբակալվել է փետրվարի 7-ին, երբ հանձնուք էր տանում ավելի վաղ կալանավորված բաժանմունքի նախագահ Իսլամ Հասանովին: «Ոստիկանությունում նրա վրա ֆիիզիկական ճնշում է գործադրվել, նրան ստիպել են ինչ-որ թղթեր ստորագրել՝ մեղադրելով ոստիկանությանը դիմադրելու մեջ: Առավոտյան նրան անմիջապես դատարան են տարել»,- ասել է Բայրամլին:
Հիշեցնենք, որ Իսլամ Հասանովը ձերբակալվել է փետրվարի 6-ին՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցին վիրավորելու մեղադրանքով: Փետրվարի 7-ին դատարանի որոշմամբ նա 25 օրով կալանավորվել է:




























