Թուրքական Aksam պարբերականն անդրադարձել է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցին՝ շեշտելով, թե 45 րոպե տեւած խոսակցությունը եղել է դրական ու անմիջական մթնոլորտում։
Պարբերականը հեռախոսազրույցի բովանդակությունը բաժանել է 6 հատվածի՝ դրանք ուղերձներ անվանելով։
1. Ստեղծվում է սերտ համագործակցություն։ Թրամփը շեշտել է ռազմավարական գործընկեր ու դաշնակից տերմինը Թուրքիայի համար։
2. Երկու ղեկավարները համակարծիք են եղել ահաբեկչության դեմ պայքարում։ Էրդողանը հորդորել է Թրամփին՝ չաջակցել Սիրիայի քրդերից կազմված YPG-ին։
3. Հեռախոսազրույցում Էրդողանի հաջորդ հորդորը եղել է Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը։
4․ Էրդողանն իր խոսքում հասկացրել է, որ պետք է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել։ Երկու առաջնորդները համաձայնության են եկել Սիրիայի Էլ-Բաբում ու Ռաքքայում միասին գործել։
5․ Զրույցում կողմերը բացի քաղաքականից խոսել են նաեւ տնտեսական համագործակցության բարձրացման անհրաժեշտության մասին, քանի որ դժգոհ են եղել ներկա վիճակից։
6. Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի առաջին այցը կլինի Թուրքիա։ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են ԿՀՎ տնօրենի այցի շուրջ։
Թուրքական Aksam-ը հրապարակման վերջում նշել է, թե Սպիտակ Տան աղբյուրները հայտնել են, թե մինչ այժմ Թրամփի ունեցած ամենաարդյունավետ ու անկեղծ զրույցը եղել է Էրդողանի հետ։




























