Հայաստանը կհեշտացնի Պարսից ծոցի երկրներում մշտապես բնակվող Հնդկաստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 9-ին կառավարության նիստում։

Գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ պոսքը Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում եւ Օմանում մշտապես բնակվողների մասին է։ Նրանք կարող են վիզա ստանալ Հայաստանի սահմանային անցակետերում։ Որոշումն ընդունվել է Պարսից ծոցի երկրների հետ Հայաստանի պայմանագրերի հեշտացման համար, քանի որ այդ երկրների բնակչության 70-80 տոկոսը սեզոնային աշխատանքով եւ կառավարման այլ ոլորտներում աշխատող մարդիկ են։ Նրանց թվում գերազանցապես Հնդկաստանի քաղաքացիներ են։