Սանկտ- Պետերբուրգի պետական համալսարանում սկսվել են պատվաստման կլինիկական փորձարկումներ, որը, ենթադրաբար, կարող է կիրառվել մարդու մոտ ՄԻԱՎ-ի հանդեպ դիմադրողականություն ձեւավորելու համար, գրում է «Ինտերֆաքսը»:
Պատվաստանյութը նոր է անցնում փորձարկումը մարդու վրա, իսկ մինչ այդ գիտնականներն այն փորձարկել են կենդանիների վրա:





























