Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին հորդորել է հետաքննել «Նարդարանի գործով» ֆիգուրանտ Թալեհ Բաղիրզադեի եւ եւս 17 մարդու նկատմամբ խոշտանգումների եւ նրանց արդարացի դատավարությունից զրկելու հետ կապված խախտումները։

Ինպես հայտնում է contact.az կայքը, կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ խոշտանգումների միջոցով ստացված ցուցմունքները չեն կարող ապացույց համարվել, եւ այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Amnesty İnternational–ը նաեւ համարում է, որ պատասխանատվության պետք է ենթարկվել «Նարդարանի գործով» դատապարտյալների դեմ խոշտանգումներ իրականացրած անձինք։ Դատապարտյալներից մի քանիսը, որոնք ձերբակալության ժամանակ խոշտանգումների են ենթարկվել,  ըստ Amnesty İnternational–ի, շտապ բժշկական օգնության կարիքն ունեն։ Առանց որեւէ նախապայմանների պետք է ազատ արձակվի նաեւ Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին, քանի որ նա դատապարտվել է խոսքի եւ արտահայտման ազատության իր իրավունքից օգտվելու համար։ Amnesty İnternational–ը նրան հայտարարել է խղճի բանտարկյալ։

Հիշեցնենք, որ խոսքը «Նարդարանի գործ-1»–ի մասին է, որի շրջանակներում Բաքվի դատարանը երկարատեւ ազատազրկման դատավճիռներ էլ կայացրել «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի եւ եւս 17 մարդու նկատմամբ։