ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կիջեցնի ԱՄՆ–ի եւ Մեքսիկայի ցամաքային սահմանին պատի շինարարության գինը։
«Ես կարծում եմ, որ սահմանային մեծ ՊԱՏՆ ավելի թանկ կարժենա, քան իշխանություններն ի սկզբանե կարծում էին, բայց ես դեռ չեմ մասնակցել նախագծմանը կամ բանակցություններին։ Երբ ես մասնակցեմ դրանց, F-35 ռազմական օդանավերի եւ Air Force One ծրագրերի նման գինը շատ կիջնի»,– գրել է Թրամփը Twitter–ում։
...design or negotiations yet. When I do, just like with the F-35 FighterJet or the Air Force One Program, price will come WAY DOWN!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 11, 2017



























