Գերմանիայի Բունդեսվերի (ԶՈւ) հաշվեկշռում գտնվող A400M 8 ռազմատրանսպորտային օդանավերից միայն մեկն է վերանորոգված եւ պատրաստ թռիչքների։ Մյուսները դեռ վերանորոգվում են եւ չեն կարող թռիչքներ կատարել, հայտնում է Der Spiegel ամսագիրը։
Գերմանիայի կառավարությունը Airbus կոնցեռնից 53 հատ A400M օդանավ էր պատվիրել։ Այս շաբաթ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նոր օդանավը կոտրվել էր առաջին թռիչքի ժամանակ։ A400M օդանավի շարժիչներից մեկը խափանվել էր, ինչի հետեւանքով օդանավը մնացել էր Լիտվայի Կաունասի օդանավակայանում, իսկ գերմանական պատվիրակությունը ստիպված էր Բեռլին վերադառնալ հին Transall օդանավով։
Անցյալ տարվա ամռանը Գերմանիան կասեցրել էր A400M օդանավերի թռիչքները շարժիչների մաշվածության պատճառով։



























