Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփն ԱՄՆ-ի խոշորագույն ԼԳԲՏ կազմակերպության՝ «Հանուն մարդու իրավունքների արշավի» միջոցառման ժամանակ ունեցած ելույթում պատասխանել է նախագահ Դոնալդ Թրամփին, որը դերասանուհուն «գերագնահատված» դերասանուհի էր կոչել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ նրա ելույթից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ելույթի ընթացքում դերասանուհին ասել է, որ այս պահին ավելի շատ «գերպախարակված» է, քան «գերգնահատված»: Նա նաեւ նշել է, որ պետության նոր ղեկավարը «արթնացրեց երկիրն» այն առումով, թե «ինչպիսին պետք է լինի ազատությունը»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բարբարա Սթրեյզանդը Մերիլ Սթրիփի հասցեին Դոնալդ Թրամփի քննադատությունն «ամոթալի» է կոչել:



























