Չինաստանի Անհոյ գավառում կղմինդրով բեռնված բեռնատարը մարդկանց բազմության մեջ է մխրճվել դպրոցի մոտ, մեկ երեխա մահացել է, ավելի քան 10 մարդ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Ժենմին ժիբաոն»:

Հաղորդվում է, որ բեռնատարը մխրճվել է հետիոտնի բազմության մեջ, նաեւ բախվել է մեծ թվով մոտոցիկլետների:

Պատահարի հետեւանքով 8-ամյա աղջիկ է մահացել, 4 մարդ բավական ծանր վնասվածքներ են ստացել, եւս 10 մարդ՝ ավելի թեթեւ: Տուժողներին հիվանդանոց են տեղափոխել:

Բեռնատարի վարորդը ձերբակալված է: Նրա խոսքով՝ խափանվել էին բեռնատարի արգելակները: Տեղի ունեցած պատահարի հետաքննություն է կատարվում, պարզվում են ճշգրիտ պատճառները: