Անկարայի միջնակարգ դպրոցների մեկի շուրջ 100 աշակետներ մեղադրել են տնօրենին սեռական բռնության համար, հաղորդում է Birgün–ը։
Պարբերականի համաձայն, աշակերտները պնդում են, որ 2014 թվականից տնօրեն նշանակաված տնօրեն S.K–ն սեռական բռնության եւ ոտնձգությունների է ենթարկել շուրջ 100 աշակետի դպրոցից ոչ հեռու գտնվող մի կառույցում։ Բողոքներից հետո հարցաքննվել են դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները, իսկ տնօրենը ազատվել է պաշտոնից։
Նրա նկատմամբ քրեական գործ առայժմ չի հարուցվել։ Ուսուցիչներից ոմանք հայտարարել են, թե կասկածներ ունեին, սակայն չկային հստակ փաստեր։ Աշակերտներն էլ, իրենց հերթին, նշել են, թե չգիտեին՝ ո՞ր ուսուցչին կարելի է վստահել եւ այդ պատճառով չէին բողոքում։


























