Թուրքիայի ոստիկանությունը երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում՝, երկու օրում 599 մարդու է ձերբակալել, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ կասկածյալներից 544-ը նախօրեին ձերբակալվել են Թուրքիայի 25 գավառներում։ Եւս 55 մարդ է ձերբակալվել երեքշաբթի օրը մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաեւ Վան, Մուշ, Ադանա և Աղրի գավառներում։
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին Թուրքիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսվելուց հետո երկրի գլխավոր շտաբը հայտնել այդ ժամանակաշրջանում տվյալ կազմակերպության մոտ 10000 անդամների ոչնչացման մասին։




























