Երեւանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 14-ի նիստում, հավանություն են տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով ստեղծագործական միությունների եւ միավորումների Երեւանի քաղաքապետին ուղղված խնդրանքը՝ գույքահարկի գծով հարկային արտոնություններ են սահմանվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միավորում», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» եւ «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպություններին: