Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի խորթ եղբորը սպանել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, փոխանցում է «Ռենհափ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ Կիմ Չեն Ընի եղբորը Կուալա Լումպուրի օդանավակայանում թունավորել են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

Մալայզիայի ոստիկանությունից հաստատել են, որ անհայտ տղամարդը օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: Երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչները առայժմ չեն հաստատել մահացողի ինքնությունը: