Ադրբեջանի մի խումբ քաղաքական փախստականներ էշերի հագուստներ են հագել եւ բողոքի ակցիա անցկացրել Հաագայում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, բլոգերների եւ լրագրողների ձերբակալությունների դեմ:
Ակցիայի կարգախոսներից է եղել «Ի՞նչ են հասկանում էշերը ժողովրդավարությունից» արտահայտությունից, որը ադրբեջանական «Ի՞նչ են հասկանում էշերը փլավից» ասացվածքի ձեւափոխված տարբերակն է, որ նշանակում է, թե անկիրթ մարդը չի կարող գնահատել լավ բանը, գրում է «Ազադլիգ» ռադիոկայանը:
Ակցիայի մասնակիցների կրծքին գրված է եղել բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյայի անուն: Մասնակիցները բողոքի գործողությունն անցկացրել են Ադրբեջանի դեսպանատան, ապա Հաագայի միջազգային դատարանի առջեւ:





























