«Ամերիկյան սարսափների պատմություն» հեռուստասերիալի ռեժիսոր եւ սցենարիստ Ռայան Մերֆին հայտարարել է, որ հեռուստասերիալի շարունակությունը նվիրված կլինի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, հաղորդում է The Independent-ը։

Մերֆին նշել է, որ յոթերորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն հունիսին։ «Ես կարծում եմ՝ սյուժեն շատ մարդկանց կհետաքրքրի»,-ասել է նա։

Պրոդյուսերը չի բացառել, որ հեռուստասերիալում կհայտնվի հանրապետական Դոնալդ Թրամփին մարմնավորող կերպար։

Նշենք, որ վերոնշյալ հեռուստասերիալը թողարկվում է 2011-ից եւ ներկայումս ունի վեց եթերաշրջան։ Դրանցից յուրաքանչյուրում յուրօրինակ պատմություն է պատմվում, իսկ հիմնական դերասանական կազմը չի փոփոխվում։