Նոյեմբերի 6-ին`ժամը 09.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գագարինի փողոցի թիվ 20 հասցեում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.47-ին, մարվել`08.38-ին:
Այրվել է Մ.Կարապետյանին պատկանող կիսակառույց շինության մեջ պահեստավորված 3 տոննա անասնակեր:





























