Նոյեմբերի 7-ի երեկոյան Մոսկվայում մի քանի միջադեպ է գրանցվել սառը զենքի գործադրմամբ, զոհվել են օտարերկրյա՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներ:
Բայկալի փողոցում հայտնաբերել են տղամարդու դիակ, որի մարմնի մեջ ցցված է եղել դանակը: Ասիական արտաքինով տղամարդու ինքնությունը չի պարզվել:
Չերնոմորյան փողոցում թիկունքին եւ կրծքին դանակով հասցված հարվածներից մահացել է Ուզբեկստանի մի քաղաքացի: Սպանվածի ազգանունը Ռաիմբերդիեւ է:
Դանակի գործադրմամբ միջադեպ է գրանցվել նաեւ Շիրոկայա փողոցում, որտեղից հիվանդանոց են տեղափոխվել երեք երիտասարդներ: հարձակվողները եւս եղել են երեքը:





























