Գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց, որոնք բացասական են արձագանքում սիրո խոստովանությանը, գրում է Planet-today-ը։

Հետաքրքիր է, որ նման մարդիկ չեն կարող ասել՝ ինչու է դա իրենց մոտ բացասական արձագանք ստանում։

Պարզվում է՝ «սիրված լինելու» հնարավորությունը նման մարդկանց մոտ չգիտակցված անհանգստություն է առաջացնում, քանի որ սպառնալիքի ներքո է դնում հուզական ցավի նկատմամբ կյանքի ընթացքում ձեւավորված հոգեբանական պաշտպանությունները՝ նրանց ստիպելով իրենց առավել խոցելի զգալ։

Ըստ էության, մարդիկ պաշտպանական դիրքում են հայտնվում։ Այդ վախը հենց նման արձագանք է ձեւավորում՝ չնայած սիրելու եւ սիրված լինելու ցանկությանը։ Այս դեպքում մարդը նախընտրում է վանել սիրելի մարդուն՝  վերջինից հեռու մնալով եւ առհասարակ սիրուց հաժարվելով։